22/08/2017 11:00
Վարշավայի կենտրոնական կայարանը վերսկսել է աշխատանքը տարհանումից հետո
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի կենտրոնական ավտոկայանը վերսկսել է աշխատանքը տարհանումից հետո, РИА Новости-ին հայտնել են քաղաքի ոստիկանությունից:
Երկուշաբթի ժամը 20:00-ի սահմանում մարդիկ տարհանվել են կայարանի շինությունից, և ոստիկանները շրջափակել են այն:
Ոստիկանների խոսքով՝ պատճառը կասկածելի տոպրակի հայտնաբերումն է եղել: Դրանից բացի, կայարանի տարածքում փակվել է շարժումը և դադարեցվել հասարակական տրանսպորտի աշխատանքը:
«Ստուգում է իրականացվել, որի արդյունքում չեն հայտնաբերվել պայթուցիկ կամ այլ վտանգավոր նյութեր», - ասել է ոստիկանության ներկայացուցիչը: