22/08/2017 10:35
Ռոստովի մարզի ամբողջ տարածքում արտակարգ իրավիճակի ռեժիմ է մտցվել (Տեսանյութ)
ՌԴ ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովն արտակարգ ռեժիմ է սահմանել ամբողջ Ռոստովի մարզում՝ Դոնի Ռոստովում բռնկված հրդեհի պատճառով, հայտնում է РИА Новости-ն:
«Արտակարգ իրավիճակի ռեժիմ է մտցվել ամբողջ Ռոստովի մարզի տարածքում: Սա դաշնային մակարդակի արտակարգ իրավիճակ է», - ասել է նախարարն արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման կառավարության գործկոմի նիստում:
Ավելի վաղ արտակարգ իրավիճակի ռեժիմ էր մտցվել միայն Դոնի Ռոստով քաղաքում:
Դոնի Ռոստովի գլխավոր հրապարակի մոտակայքում երկուշաբթի հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մի քանի մասնավոր տուն է այրվել: 45 մարդ մարդ դիմել է բուժօգնության: