22/08/2017 11:49
Ֆիլադելֆիայում ավելի քան 30 մարդ է տուժել գնացքների բախման հետևանքով
ԱՄՆ-ում մարդատար գնացքը բախվել է դատարկ շարժակազմին, որը կանգնած էր Ֆիլադելֆիայի (Փենսիլվանիայի նահանգ) արվարձանի կայարանում, վիրավորվել է առնվազն 33 մարդ, հայտնում է «Интерфакс»-ը:
Փենսիլվանիայի հարավարևելյան տարածաշրջանի տրանսպորտային վարչության ներկայացուցչի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 00:15-ին Ափեր-Դարբի արվարձանում: Միջադեպի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: