22/08/2017 14:29
ԱՄՆ-ում դատավորը կրակել է իր վրա հարձակված տղամարդու վրա
ԱՄՆ Օհայո նահանգում դատավորը ստիպված է եղել դիմել ինքնապաշտպանության ու կրակել իր վրա հարձակված տղամարդուն, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով The Washington Post-ին:
Դեպքը տեղի է ունեցել Սթյուբենվիլ քաղաքում՝ դատարանի շենքի դիմաց, երբ դատավոր Ջոսեֆ Բրազիզն ուղևորվում էր աշխատանքի: Դատավորի ուղղությամբ կրակոց է արձակվել, որին հետևել է Բրազիզի արձակած պատասխան կրակը, նրան նաև օգնության է հասել տեղում աշխատող ոստիկանը: Հանցագործը սպանվել է, իսկ դատավորին հիվանդանոց են տեղափոխել:
Հանցագործի ինքնությունը ճշտվել է, նա աֆրոամերիկացի Նաթանիել Ռիչմոնդն է, ով ավելի վաղ խնդիրներ է ունեցել օրենքի հետ: