22/08/2017 16:46
Լիբանանի բանակը սկսել է Սիրիայի հետ սահմանի մնացած շրջանների մաքրումն ԻՊ-ից
Լիբանանի բանակը Սիրիայի հետ սահմանին սկսել է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ մնացած լեռնային շրջանների մաքրումը, հայտնում է РИА Новости-ն:
Գործակալության տվյալով՝ բանակը տարածքների ազատագրումն սկսել է երեքշաբթի առավոտյան ինտենսիվ հրետանային նախապատրաստությամբ: Լիբանանյան բանակի սակրավորները շարունակում են ազատագրված տարածքների ականազերծումը:
Լիբանանի բանակի հրամանատարությունն օգոստոսի 19-ին հայտարարել Է Սիրիայի հետ սամանին ԻՊ-ի դեմ «լեռնային շրջանների լուսաբացը» ռազմական գործողությունն սկսելու մասին:
Բանակի առջև խնդիր է դրված ահաբեկիչներից ազատագրել 120 քառակուսի կիլոմետր տարածք: Մարտական գործողությունների առաջին երեք օրը բանակն իր վերահսկողության տակ է վերադարձրել 80 քառակուսի կիլոմետր տարածք՝ ոչնչացնելով ԻՊ-ի մի քանի տասնյակ կրակային դիրքեր և վերացնելով ավելի քան 30 զինյալների: