22/08/2017 14:21
Վենեսուելայում հորդառատ անձրևները դարձել են չորս մարդու մահվան պատճառ
Վենեսուելայի հյուսիսում տեղացած հորդառատ անձրևները հանգեցրել են չորս մարդու մահվան, ևս մի քանի հոգի անհայտ կորած է համարվում: Այդ մասին հայտնել է երկրի ՆԳՆ ղեկավար Նեստոր Ռևերոլը:
«Տեղատարափների պատճառով վշտալի իրադարձություններ են տեղի ունենում Հիրարդոտ մունիցիպալիտետում», - գրել է Ռևերոլն իր Twitter-ի էջում:
«Ցավոք, չորս մարդ է զոհվել՝ մի կին և երեք տղամարդ: Կորած մարդկանց թիվը ճշտված չէ», - հավելել է նա: Ռևերոլը նաև նշել է, որ ճանապարհներից մի քանիսը փակվել են, կորած մարդիկ որոնվում են: