23/08/2017 09:57
Արամ Սարգսյանը՝ «Ելք»-ին. «ՀՀՇ-ի անդամներին պատասխանատվության կանչեք, եթե էդքան դուխով տղերք եք». «Առավոտ»
ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն «Առավոտ»-ի հետ զրույցում քննադատության է ենթարկել սովետական գործիչների պատվին անվանակոչված փողոցները վրանվանելու «Ելք» դաշինքի նախաձեռնությունը՝ կոչ ավելով «լուրջ գործով զբաղվել»:
«Եկեք մի հատ էն ՀՀՇ-ի տարիների մարդկանց, ոչ մի կերպ չհաջողվեց պատասխանատվության կանչել, զբաղվենք նրանցով, այսօրվա պատմությունները ձեզ չի՞ հետաքրքրում՝ թալան արեցին ամբողջ հանրապետությունով մեկ, օլիգարխիա ստեղծեցին, սրանց պատասխանատվության կանչեք, եթե էդքան դուխով տղերք եք… ինչ ասես եղել է այս տարիներին։ Նույն ձևով Տեր-Պետրոսյանը չի՞ գլխավորել էդ ամբողջը։ Եթե խնդիր է դրված, եթե ուզում ենք երկիրը մաքրել, եկեք մաքրենք գող ու ավազակներից, որոնք մեզ իսկապես բերեցին հասցրեցին այս իրավիճակին։ Այսօրվա դրությամբ բնակչության թիվը չգիտես ինչքան է հասել, դեմոգրաֆիկ խնդիրներով զբաղվեք»», - ասել է Սարգսյանը։
Դիտարկմանը, որ ավագանին այդքան լծակներ չունի, Արամ Սարգսյանը պատասխանել է. «Թող իրենց պառլամենտական խումբը նախաձեռնությամբ հանդես գա, ինչ է պատահել»։