23/08/2017 17:30
Դանիայի ոստիկանությունը հայտնաբերել է կորած լրագրողուհու այլանդակված մարմինը
Կոպենհագենի առափնյա ջրերում հայտնաբերված առանց գլխի ու վերջույթների կանացի մարմինը պատկանում է անհետացած լրագրող Քիմ Վալին, հայտարարել է Դանիայի ոստիկանությունը։ Վալի մարմինը կանխամտածված կերպով են այլանդակել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վերջին անգամ 30-ամյա շվեդ լրագրողին տեսել են դանիացի գյուտարար Պետեր Մադսենի սուզանավում օգոստոսի 10-ին։ Մադսենին կանխամտածված սպանության մեղադրանք է առաջադրվել։
Նախ նա ոստիկաններին ասել է, թե Վալին թողել է Կոպենհագենի կղզիներից մեկում, իսկ հետո փոխել է ցուցմունքը՝ ասելով, որ լրագրողը զոհվել է դժբախտ պատահարի հետևանքով, իսկ ինքը նրան «հուղարկավորել է» ծովում։
Մադսենի խոսքով՝ սուզանավը ջրասույզ է եղել։
Ավելի ուշ դանիական ոստիկանությունը հայտարարել է, որ այն մտադրված կերպով են ջրասույզ արել։