23/08/2017 13:33
ԶԼՄ. Մոնղոլիայի իշխող կուսակցության անդամները պահանջել են վարչապետի հրաժարականը
Իշխող Մոնղոլական ժողովրդական կուսակցության անդամները չորեքշաբթի Ժողովրդական մեծ խուրալին են հանձնել Մոնղոլիայի վարչապետ Ժարգալտուլգին Էրդենեբաթի հրաժարականի պահանջը, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով «Մոնղոլիայի ձայնին»։
Կուսակցության 30 անդամներ ստորագրել են հրաժարականի պահանջը։
«Կառավարության ղեկավարը չի կատարում պարտականությունները», - նշվում է փաստաթղթում։
Հրաժարականի գործընթացը սկսելու համար փաստաթղթի հեղինակները պետք է ստանան Ժողովրդական մեծ խուրալի 76 անդամներից 39-ի աջակցությունը։ Օրենքի համաձայն՝ պահանջը պետք է քննարկվի 14 օրվա ընթացքում։ Էրդենեբաթը Մոնղոլիայի վարչապետի պաշտոնը ստանձնել է 2016 թվականի հուլիսին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր երկրի ֆինանսների նախարարի պաշտոնը։