23/08/2017 10:28
Խոսրովի անտառում հայտնաբերված ծխացող օջախները մարվել են
Օգոստոսի 23-ին` ժամը 09:00-ի դրությամբ, Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում ծխացող օջախների հետմարման աշխատանքները շարունակվում են, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Նախորդ օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով իրականացվել է արգելոցի տարածքի օդային հետախուզություն:
Հետմարման աշխատանքներին մասնակցել է 45 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության 34 աշխատակից: Հայտնաբերել է ծխացող 100 օջախ, որոնք բոլորը մարվել են: