23/08/2017 12:27
Հնդկաստանում ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով տուժածների թիվը հասել է 74-ի
Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում գնացքի՝ երկաթգծերից դուրս գալու հետևանքով տուժածների թիվը հասել է 74-ի, նրանցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ANI գործակալությանը։
Չորեքշաբթի վաղ առավոտյան Kaifiyat Express գնացքը բախվել է բեռնատարին։ Դրա հետևանքով գնացքի 8 վագոնները դուրս են եկել երկաթգծերից, նրանցից մեկը կողաշրջվել է։ Ավելի վաղ հայտնի էր 40 տուժածի մասին։
Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։