23/08/2017 16:22
Նաթանյահու-Պուտին հանդիպում. Սիրիայում Իրանի դիրքորոշումն ամբողջ աշխարհի խաղաղության համար սպառնալիք է
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Սիրիայում Իրանի դիրքերի ամրապնդումը սպառնալիք է Իսրայելի և ամբողջ աշխարհի համար, հայտնում է ТАСС-ը:
«Իրանը հսկայական ջանքեր է ներդնում, որպեսզի ամրապնդի իր ներկայությունը Սիրիայում: Դա իրենից սպառնալիք է ներկայացնում Իսրայելի, Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի համար», - ասել է նա: Իսրայելի վարչապետի խոսքով՝ «Իրանը Իրաքի, Եմենի վրա հսկողության և ազդեցության առաջացած փուլում է»:
Նա հավելել է, որ գործնականում մեծապես հսկողություն է իրականացվում Լիբանանի նկատմամբ: Նաթանյահուն դիմել է Պուտինին` նշելով, որ համատեղ ջանքերը, որոնք ուղղված են ԻՊ-ի նկատմամբ հաղթանակ տանելուն, շատ կարևոր են:
«Բայց բացասական կողմն այն է, որ որտեղ ԻՊ-ին հաղթում ենք, և անհետանում է ահաբեկչությունը, այնտեղ մտնում է Իրանը,-ասել է Նաթանյահուն:-Մենք ոչ մի րոպե չենք կարող մոռանալ, որ Իրանն ամեն օր շարունակում է սպառնալ Իսրայել պետության ոչնչացմամբ, նա զինում է ահաբեկչական կազմակերպություններին, զորակցում է ահաբեկչությանը և ահաբեկչություն նախաձեռնում»: