23/08/2017 14:57
Ադրբեջանի Սու-25 գրոհիչները թռիչքներ են իրականացրել Նախիջևանում
Ադրբեջանի ՌՕՈւ Սու-25 գրոհիչները ուսումնական թռիչքներ են իրականացրել Նախիջևանում: Այս մասին հայտնում է razm.info-ն` հղում անելով Ադրբեջանի ՊՆ կայքին: Հրապարակմանը կից տեսագրության մեջ երևում է առնվազն 2 միավոր Սու-25 գրոհիչ:
Նշվում է, որ գրոհիչները արդիականացված են և կարող են կրել ընդհանուր առմամբ 32 տեսակի սպառազինություն, այդ թվում նաև՝ «օդ-մակերևույթ» տիպի չկառավարվող և «օդ-օդ» տիպի կառավարվող հրթիռներ:
Ադրբեջանը վերջին շրջանում ակտիվ զորավարժություններ է անում Նախիջըանում, սակայն այլ զորատեսակների ներգրավմամբ: Նախկինում մարտական ինքնաթիռների թռիչքներ Նախիջևանում չեն արձանագրվել:
Այս տարվա ապրիլին Նախիջևանում անցկացվել են «զորքերի մարտունակության ստուգման» հրամանատարաշտաբային վարժանքներ, որոնց ներգրավվել էին Նախիջևանի առանձին համազորային բանակի , ինչպես նաև առողջապահության նախարարության և զորակոչի պետական ծառայության անձնակազմեր:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուրում: