23/08/2017 16:03
Պենտագոնի ղեկավարը խնդրել է իրաքցի քրդերին հետաձգել անկախության հանրաքվեն
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը հորդորել է Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիին հետաձգել սեպտեմբերին նշանակված անկախության հանրաքվեի անցկացումը, հայտնել է The New York Times թերթը, փոխանցում է «Интерфакс»-ը:
Մեթիսը, ինչպես հայտնել է Պենտագոնը, Իրաքում գտնվելու ընթացքում հանդիպում Է ունեցել Բարզանիի, նաև Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ: Պենտագոնի ղեկավարը հորդորել է քրդերին երկխոսություն վարել Իրաքի իշխանությունների հետ տարաձայնությունները կարգավորելու համար, ասված է ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հրատարակությունը, մեկնաբանելով Մեթիսի կոչը, նշում է, որ «դա նոր ազդակ է դարձել ԱՄՆ-ի պաշտոնատարների կողմից, որոնք զգուշանում են, որ հանրաքվեն կարող է քաղաքական նոր անկայունության հանգեցնել երկրում այն ժամանակ, երբ Իրաքում շարունակվում է պայքարը «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) դեմ»: