23/08/2017 13:02
Ֆինիքսում ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել
ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում ոստիկանությունը ծխանռնակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ականատեսին, հայտնում է РИА Новости-ն:
Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Քաղաքի ոստիկանական դեպարտամենտում հայտարարել են, որ իրավապահ մարմինների աշխատակիցները ստիպված են եղել այդ քայլին գնալ, քանի որ ցուցարարներն իրենց վրա են հարձակվել քարերով ու շշերով։