23/08/2017 18:13
Հնդկական դպրոցում ամոնիակի բալոն է պայթել
Հնդկաստանի Մադհյա Փրադեշ նահանգում 50 դպրոցական հոսպիտալացվել է չորեքշաբթի ամոնիակի բալոնի պայթելուց հետո, հայտնում է РИА Новости-ն։
Պայթյունը տեղի է ունեցել սառցարանային պահեստում արտահոսքից հետո, որը գտնվում է Չհինդվարա շրջանում՝ մի քանի դպրոցների մերձակայքում։ Մոտակա դպրոցից մարդիկ տարհանվել են։ Տասնյակ դպրոցականներ իրենց վատ են զգացել և ուշագնաց են եղել։
Հիվանդանոցում նրանց անհրաժեշտ օգնություն են ցույց տվել և դուրս գրել։
Բալոնի պայթյունի պատճառը գազի արտահոսքն է։ Ըստ իրավապահների՝ այժմ իրավիճակը վերահսկողության տակ է։