23/08/2017 19:47
Սարգսյանը Պուտինին շնորհակալություն է հայտնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ՌԴ աջակցության համար (Տեսանյութ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ՌԴ ԱԻՆ ցուցաբերած աջակցության համար։
«Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել անտառային հրդեհների մարման ժամանակ ցուցաբերած աջակցության համար», - ասել է Ս.Սարգսյանը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
ՌԴ ԱԻ նախարարությունը Խոսրովի արգելանոցում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար Երևան է ուղարկել «ԻԼ-76» ինքնաթիռ` հագեցած օդային հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով։