23/08/2017 14:06
Օգոստոսի 24-ից 28-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 24-ից 28-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 24-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:
Հանրապետության տարածքում օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: