23/08/2017 17:47
Չինաստանում թայֆունը խլել է երեք մարդու կյանք (Տեսանյութ)
Երեք մարդ է մահացել, ևս երկուսն՝ անհայտ կորել Չինաստանի Մակաո հատուկ վարչական շրջանում, որտեղ չորեքշաբթի մոլեգնել է Hato հզոր թայֆունը, հայտնել է South China Morning Post թերթը, փոխանցում է РИА Новости-ն:
Մահացածների թվում են 30-ամյա մի տղամարդ, որը հայտնվել է պատի փլատակների տակ, 45-ամյա մի զբոսաշրջիկ՝ Չինաստանի մայրցամաքային մասից, որը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել, և 62-ամյա տեղի մի բնակիչ, որն ընկել է բարձունքից:
Չորեքշաբթի կեսօրից այդ շրջանում չկա էլեկտրականություն, զբոսաշրջիկներն ու տեղի բնակիչները երկյուղում են, որ առաջիկա ժամերին կարող են խնդիրներ սկսվել՝ կապված նաև ջրամատակարարման հետ: Մինչ այդ Հոնկոնգում, որը նույնպես ենթարկվել է տարերքի հարվածին, տուժել է 34 մարդ, որոնք բուժօգնության են դիմել: