12/09/2017 11:51
Վոլինկին. Հայաստանի բնակչության մեծ մասը դեմ է ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկին
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը կարծում է, որ Հայաստանի բնակչության մեծ մասը դեմ է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին «Ելք» խմբակցության առաջարկին:
«Եթե նրանք այդ հեռանկարը տեսնում են` խնդրեմ, ոչ ոք չի խանգարում: Ուրիշ հարց է, թե դա որքանո՞վ է պետք Հայաստանին։ Ես կարծում եմ, որ Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն չէ այդ նախաձեռնությանը, որովհետև նրանք ակնհայտ տեսնում են ԵԱՏՄ անդամ լինելու առավելությունը», - նշել է դեսպանը: