27/02/2018 15:30
ԲԴԽ անդամների ընտրությունը խորհրդարանում կկայանա փետրվարի 28-ին
Բարձրագույն դատական խորհուրդի անդամների թեկնածությունը կկայանա փետրվարի 28-ին ժամը 10:30-ին, այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը։
Քվեարկությունը տեղի կունենա մեկ ժամ։
Ընտրություններից անմիջապես հետո ԲԴԽ անդամները երդվելու են։
Նշենք, որ կոալիցիայի մաս կազմող խմբակցությունները՝ Հանրապետական և Դաշնակցություն, առաջադրել են ԲԴԽ-ում իրենց թեկնածուներին, որոնք են՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյանը, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյանը, Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս Լիպարիտ Մելիքջանյանը և Փաստաբանական դպրոցի դասախոս, Հայաստանի Հաշտարարների Ինքնակարգավորվող Կազմակերպության նախագահ Հայկ Հովհաննիսյանը։