15/03/2018 12:05
Ավիատոմսերի գինը կնվազի 30 հազար դրամով. Սերգեյ Ավետիսյան
Ցանկացած բարեփոխում, որն իրականացվում է ավիացիայում, այս կամ այնպես անուղղակի ձևով անդրադառնում է տոմսի գնի վրա, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։
«Ցանկացած փոփոխություն բերում է նրան, որ հետաքրքրությունը դեպի հայկական ավիացիոն շուկա ավելանում է, տնտեսվարողներն ավելանում են, տրամաբանորեն ավելանում է մրցակցությունը և նվազում է տոմսի գինը», - ասաց Սերգեյ Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ տեղադրվում է մեկ պատուհանի սկզբունքով գործող համակարգ, ինչը կնպաստի, որ տոմսի գինը նվազի 30 հազար դրամով։