04/05/2018 10:34
Ժողովրդի թեկնածուի կողմից եմ. Սամվել Ալեքսանյան (Տեսանյութ)
«Ժողովրդի թեկնածուի կողմից եմ», - լրագրողների հարցին ի պատասխան, թե ում օգտին է քվեարկելու մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությանը, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։
Հարցին, թե ով է ժողովդրի թեկնածուն, Ս.Ալեքսանյանն ասաց. «Կերևա էդ օրը, էլի»։
Դիտարկմանն՝ արդյոք վստահ չէ, որ Նիկոլ Փաշինյանն է ժողովրդի թեկնածուն, Ս.Ալեքսանյանը խուսափեց անուններ տալուց՝ արձագանքելով.
«Վայ մամա ջան, ժողովրդի թեկնածուն ովա, ես իրա կողմից եմ, էլ ի՞նչ եք ուզում»։
Ս.Ալեքսանյանը նաև ողջունեց Ն.Փաշինյանի մտադրությունը՝ պայքարել մենաշնորհի դեմ. «Ես բիզնես չունեմ, մենաշնորհ չունեմ։ Ճիշտ էլ կանի, որ վերացնի։ Ես կողմ եմ, մենաշնորհները թող սաղ վերացնի»։