09/05/2018 11:13
Հույս ունեմ, որ վաղն, իսկապես, ավելի լավ է լինելու և կառավարությունն իրեն արդարացնելու է. ՀՀ նախագահ (Տեսանյութ)
Կարող ենք ասել, որ այսօր նոր հանրապետության առաջին օրն է, Հաղթանակի զբոսայգում լրագրողնեի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Մեր երկրում երեկվանից շատ բան է փոխվել։ Այսօր մենք ունենք նոր վարչապետ, երիտասարդները հույսեր ունեն, որ վաղն ավելի լավ է լինելու, քան՝ երեկ», - ասաց Արմեն Սարգսյանը։
Լրագրողի հարցին, թե ինքն այդ հույսն ունի՞, Արմեն Սարգսյանը պատասխանեց.
«Եթե այդ հույսը չունենայի, այստեղ չէի լինի։ Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր մարդ է, իր հետ շատ գործնական և հարգալից հարաբերություններ ունեմ։ Իմ ներդրումն անպայման պետք է ունենամ, որպեսզի կառավարությունը հաջողության հասնի, հակառակ դեպքում անիմաստ է այս ամբողջ շարժումը, հակառակ դեպքում անիմաստ կլինեն այն բոլոր հույսերը, որ ժողովուրդն ունի ապագայի հանդեպ։ Այնպես որ, հույս ունեմ, որ վաղն, իսկապես, ավելի լավ է լինելու և կառավարությունն իրեն արդարացնելու է»։