09/05/2018 13:24
Անձամբ ինձ համար շատ հարմար կլինի Դավիթ Տոնոյանին տեսնել որպես ՀՀ պաշտպանության նախարար. Վիգեն Սարգսյան
Պաշտպանության նոր նախարարի նշանակման հարցով զբաղվելու է նոր կառավարությունն, ու մենք բոլոր թեկնածուների անուններն առաջիկայում կլսենք, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը։
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ու՞մ է տեսնում պաշտպանության նախարարի պաշտոնում և ի՞նչ կարծիք ունի քննարկվող՝ Դավիթ Տոնոյանի թեկնածության վերաբերյալ, Վիգեն Սարգսյանն ասաց, որ Դավիթ Տոնոյանի հետ ավելի քան 19 տարի ծանոթ է:
«Նա Պաշպանության նախարարությունը լավ գիտի, այստեղ ծառայել է և անձամբ ինձ համար շատ հարմար կլիներ տեսնել որպես նախարար Դավիթ Տոնոյանին», - ասաց Վիգեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ իր համար անհասկանալի էր Դավիթ Տոնոյանի արձագանքը փաստին, երբ Արարատ Միրզոյանը, որպես Պաշտպանության նախարարի հնարավոր թեկնածու, դիտարկեց նրան։
«Լինելով Կառավարության կազմում՝ բաց թողնել դռները նման բանակցությունների համար... Ես անձամբ նման բան չէի անի, ինձ համար դա տաբու է, բայց մարդիկ տարբեր են», - ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատարը։