22/05/2018 11:19
Գալիք շաբաթ Հայաստան կայցելեն ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքն ու Ֆրանսիայի արտգործնախարարը
Գալիք շաբաթ Հայաստան կայցելի Միացյալ Նահանգների Պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորած պատվիրակությունը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Մայիսի 27-28-ին Հայաստան կայցելի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը», - ասաց Տիգրան Բալայանը:
Նա ընդգծեց, որ Մայիսի 28-ի տոնական միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ Հայաստան կայցելեն նաև հարյուրավոր հյուրեր Սփյուռքից: