25/06/2018 17:24
Վահան Շիրխանյանն ազատ արձակվեց
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (Կենտրոն և Նորք Մարաշ նստավայր) որոշմամբ զինված խմբի գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխվեց, և նրա նկատմամբ կիրառվեց անձնական երաշխավորություն։
Մինչ դատարանի որոշման հրապարակումը Շիրխանյանի փաստաբան Հայկ ալումյանը ներկայացրել էր խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն՝ նշելով, որ իր պաշտպանյալը 2.6 տարի գտնվել է անազատության մեջ։
Նկատենք, որ դատախազը չէր առարկել ներկայացված միջնորդությանը՝ ընդգծելով, որ Շիրխանյանի համար երաշխավորել են «վստահություն վայելող երկու պատգամավորներ»։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Վահան Շիրխանյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ «Ելք» խմբակցության երկու պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը։
«Աչքներդ լույս ըլնի», -արձագանքեցին դատավորի որոշմանը դահլիճում ու հնչեցին ծափահարություններ։