Մայիս-հունիս ամիսներին ՊԵԿ-ում հարուցված քրեական գործերով ու բացահայտումներով պետբյուջե է վերականգնվել ավելի քան 1.5 մլրդ դրամ
13/07/2018 11:27

Մայիս-հունիս ամիսներին ՊԵԿ-ում հարուցված քրեական գործերով ու բացահայտումներով պետբյուջե է վերականգնվել ավելի քան 1.5 մլրդ դրամ

2018 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում ՊԵԿ քննչական վարչությունում քննվող և նոր հարուցված քրեական գործերով բացահայտվել են պետությանն առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս հասցնելու դեպքեր, արդյունքում պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 1.5 մլրդ դրամ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Բացահայտված հանցագործությունները վերաբերում են խոշոր հարկ վճարողների գործունեությանը, որոնք զբաղված են բնակարանաշինությամբ, ճանապարհաշինությամբ, ապրանքների ներկրմամբ և վաճառքով», - տեղեկացրեց Դավիթ Անանյանը:

Մայիս-հունիս ամիսներին ՊԵԿ-ում հարուցված քրեական գործերով ու բացահայտումներով պետբյուջե է վերականգնվել ավելի քան 1.5 մլրդ դրամ