29/01/2009 13:42
Նախարարի տեղակալները խիստ նկատողություն ստացան
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներ Թաթուլ Հակոբյանին և Աբրահամ Մանուկյանին հայտարարվել է խիստ նկատողություն` պետական պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսևորելու համար:
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին «Էլի ծեծկռտուք» վերնագրով «Հայկական ժամանակը» տեղեկություն էր հրապարակել, որտեղ ըստ իրենց տեղեկությունների, նախորդ տարվա դեկտեմբերի 27-ին «Կակտուս» ռեստորանում առողջապահության փոխնախարարներ «Թաթուլ Հակոբյանը, Աբրահամ Մանուկյանը և նրանց սեղանակիցները հարձակվել ու դաժան ծեծի են ենթարկել էներգետիկայի նախկին նախարար, Միջազգային էներգետիկ կորպորացիայի ղեկավար Մելս Հակոբյանին և նրա փեսային, ովքեր մինչ այդ դիտողություն էին արել առողջապահության փոխնախարարներին` հասարակական վայրում հայհոյանքներով խոսելու համար»: Թերթը հայտնել էր նաև, որ տուժածների ցուցմունքների հիման վրա հունվարի 2-ին հարուցվել է քերական գործ: