18/02/2009 11:33
Կյանքից հեռացել է պրոֆեսոր Գագիկ Գնունու Մխոյանը
Կյանքի 59-րդ տարում անժամանակ կյանքից հեռացել է Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ և ռեանիմատոլոգ, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի «Անեսթեզիոլոգիայի, ինտենսիվ թերապիայի և ռեանիմատոլոգիայի» ամբիոնի վարիչ, Հայաստանի անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների միության նախագահ` բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Գնունու Մխոյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Հանրապետության առողջապահական ոլորտը անդառնալի կորուստ է կրել: