27/03/2009 18:21
Նախագահը թատերական արվեստի գործիչներին մրցանակներ է հաձնել
Թատերական արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար և Թատրոնի միջազգային օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել արվեստի մի խումբ գործիչների Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, վաստակավոր արտիստի պատվավոր կոչման են արժանացել Հ. Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնի դերասան Ալեքսանդր Առաքելի Թաքլչյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Միքայել Երջանիկի Հովակիմյանը, Երևանի խամաճիկների պետական թատրոնի դերասանուհի Լուսինե Համլետի Սարգսյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ալլա Վազգենի Վարդանյանը:
Արվեստի վաստակավոր գործչ կոչման են արժանացել` Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Բենիկի Դադասյանը, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, «Բոհեմ» կամերային թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արամայիս Բաբկենի Սարգսյանը:
Մշակույթի վաստակավոր գործչի կոչման են արժանացել` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի թանգարանի տնօրեն Սերյոժա Մնացականի Առաքելյանը:
Աղբյուրի փոխանցմամբ` թատերական արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար և Թատրոնի միջազգային օրվա առթիվ նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Մովսես Խորենացու մեդալով են պարգեւատրվել` Լիբանանի հայկական թատերախմբերի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Ռոբերտ Աշոտի Առաքելյանը, բեմադրիչ, Փարիզի Տիգրան Չուխաջյանի անվան հետազոտական կենտրոնի հիմնադիր Ժերալդ Լենի Բաբաջյանը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Խաչիկ Արմենակի Բադալյանը, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Նատալյա Զիլֆուղարի Բաղդասարյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ազատ Նիկոլի Գասպարյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Կարեն Գուրգենի Ջաբիբեկյանը: