18/04/2009 18:29
ՀՀ նախագահն Անդրանիկ Միհրանյանին «Պատվո շքանշան» հանձնեց
Հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը նպաստող գործունեության համար այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր նստավայրում պետական բարձր պարգև` «Պատվո շքանշան» հանձնեց Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի անդամ, քաղաքագետ և պատմաբան Անդրանիկ Միհրանյանին:
Նշենք, որ օրերս անվանի քաղաքագետի ծննդյան 60-ամյակն է:
Անդրանիկ Մովսեսի Միհրանյանը ծնվել է 1949 թվականին Երևանում: Ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, ունի պատմական գիտությունների թեկնածուի աստիճան:
1993 թվականից Ա. Միհրանյանը ՌԴ Նախագահական խորհրդի անդամն է: 1994 թվականից նա գլխավոր մասնագետն է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեում:
1995 թվականից պռոֆեսորի կարգավիճակով դասավանդում է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի քաղաքագիտության ամբիոնում:
2008 թվականի հունվարից քաղաքագետը Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի նյու-յորքյան ներկայացուցչության ղեկավարն է:
Նշենք նաև, որ Ա. Մարգարյանը Ռուսաստանի հայերի միության վարչության անդամ է: