Հայ-թուրքական հարաբերություններ. ժամանակացույց

04/09/2009 12:40

Հայ-թուրքական հարաբերություններ. ժամանակացույց


21 փետրվար 2008
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շնորհավորում է Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և իր ուղերձում նշում է. «Հուսով եմ, որ Ձեր նոր պաշտոնը հնարավորություն կստեղծի հայ-թուրքական հարաբերությունների կայունացման համար»:

26 փետրվարի 2008

Ռ.Թ.Էրդողանը ժխտում է 1915թ. հայկական ցեղասպանությունը. «Նրանք ստեր են տարածում ամբողջ աշխարհում, իսկ մենք իրենց ասում ենք` նայե՛ք ուղիղ հայելու մեջ: Եթե եղել է ցեղասպանություն, ապա հենց դուք եք իրականացրել այդ ամենաբռնի եղանակով: Մեր ազգի դիմագիծը թույլ չէր տա նման հանցագործություն կատարել»:


21 ապրիլի 2008
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանը նամակ է հղում Երևան, որտեղ նշվում էր, թե Թուրքիան ցանկանում է բարելավել հարաբերությունները երկու պետությունների միջև. «Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում տեսնել խաղաղություն, կայունություն, անվտանգություն և բարգավաճում, իսկ Հայաստանի հետ մեր հարաբերությունները չեն տեղավորվում այս շրջանակնում: Մենք ունենք խնդիրներ, և դրանց լուծման միակ ուղին երկխոսությունն է»:

27 ապրիլի 2008
Հայաստանի ու Թուրքիայի վարչապետները նամակներ են փոխանակում: Վարչապետ Էրդողանը հույս է հայտնում, որ Ս.Սարգսյանի` նախագահական պաշտոնում ընտրվելով հայ-թուրքական հարաբերությունները «կմտնեն նոր փուլ` խրախուսելով տարածաշրջանում կայունության, խաղաղության ու բարեկեցության հաստատմանը»: Ի պատասխան` Տ. Սարգսյանը գրում է, որ Հայաստանը պատրաստ է սկսել երկխոսություն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, եթե Անկարան որևէ նախապայման չդնի: «Ես հաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության պատրաստակամությունը կառուցողական երկխոսության մեջ մտնել Թուրքիայի հետ և հաստատել հարաբերություններ առանց նախապայմանների»:

5 հուլիսի 2008
ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը հրավիրում է Թուրքիայի նախագահին այցելել Երևան սեպտեմբերի 6-ի Աշխարհի գավաթի Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների նախընտրական խաղը դիտելու:

9 հուլիսի 2008
«Wall Street Journal» ամսագրին տված հարցազրույցում նախագահ Սարգսյանը նշում է. «Եկել է ժամանակը այս փակուղուց դուրս գալու, որը չի օգնում ոչ ոքի, բայց վնասում է շատերին: Օգտվելով առիթից` ես առաջարկում եմ նոր սկիզբ, նոր երկխոսություն Թուքիայի կառավարության ու ժողովրդի հետ` նպատակ ունենալով բարելավել հարաբերությունները և բացել մեր ընդհանուր սահմանը: Կայուն քաղաքական հարաբերությունների հաստատումը կօգնի մեզ ստեղծել կոմիտե մեր միջև առկա խնդիրների ամբողջական քննարկման համար: Մենք չենք կարող տեսանելի առաջընթաց ունենալ առանց կարգավորված հարաբերությունների»:

Սարգսյանը անդրադառնում է նաև փակ սահմանի տնտեսական վնասներին: «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան-ի ու նախատեսվող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի պես ռազմավարական ծրագրերը շրջանցում են Հայաստանը, մինչդեռ Հայստանի ու Թուրքիայի միջև առկա երկաթուղին մնում է փակ»:

18 հուլիսի 2008
Ալի Բաբաջանը հաստատում է, որ Հայաստանն ու Թուրքիան մի շարք գաղտնի հանդիպումներ են ունեցել Բեռնում մայիս ու հուլիս ամիսներին: Բաբաջանն ու Սարգսյանը այնքան էլ բարձր չեն գնահատում այս հանդիպումները, սակայն ՀՀ վարչապետ Սարգսյանը հայտարարում է. «Որևէ գաղտնիք կամ զարմանալու առիթ չկար: Հայ և թուրք դիվանագետների միջև նման շփումները երբեք չեն դադարել: Այդպիսինները միշտ տեղի ունեցել են»:

25 հուլիսի 2008
Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի նախագահները նշում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի 76 կմ թուրքական հատվածի բացումը: Կարսում իր ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահը հայտարարում է, որ վերոնշյալ նախագիծը, որը շրջանցում է Հայաստանը, այնուամենայնիվ, Երևանի հետ հարաբերությունների կարգավորման փաթեթի մի մասն է: «Ծրագիրը բաց է տարածաշրջանի բոլոր պետությունների համար, որոնք ցանկություն ունեն ներդնել բարիդրացիական հարաբերություններին, խաղաղությանն ու բարգավաճմանը»:

Այս հայտարարությունը ավելի ուշ` սեպտեմբերին, հաստատում է Թուրքիայի Տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը` նշելով. «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն ամենևին Հայաստանը շրջանցող ծրագիր չէ»:

8 օգոստոսի 2008
Վրաստանում պատերազմի սկսվելուց հետո Ալի Բաբաջանը հայտարարում է. «Վրաստանում պատերազմը վերստին հիշեցրեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը, ընդ որում` խնդիրների կարգավորում ավելի թարմ ու նոր մոտեցումներով»:

13 օգոստոսի 2008
Մոսկվա կատարած այցի ժամանակ Էրդողանը հանդես է գալիս Կովկասյան միություն` Կովկասյան կայունության ու համագործակցության պլատֆորմ, ստեղծելու առաջարկով, որը օժանդակելու է տարածաշրջանի պետությունների միջև տնտեսական հարաբերությունների սերտացմանն ու առկա խնդիրների լուծմանը:

14 օգոստոսի 2008
Հայաստանը որոշում է միակողմանի հիմքով դադարեցնել Թուքիայի հետ իր մուտքի արտոնագրերի տրամադրման կարգը` սպասվելիք ֆուտբոլային հանդիպմանը երկրպագուների մուտքը հեշտացնելու համար:
20 օգոստոսի 2008

Անկարան որոշում է թեթևացնել Հայաստանի համար իր օդային տարածքի քվոտաները` պատերազմի մեջ գտնվող Վրաստանին մարդասիրական օգնության տրամադրումը հեշտացնելու համար:

22 օգոստոսի 2008
Ռուսաստանն ու Վրաստանը ողջունում են Կովկասյան պլատֆորմի թուրքական առաջարկը, սակայն հրաժարվում են նստել բանակցությունների սեղանի շուրջ:

30 օգոստոսի 2008
Նախագահ Գյուլը ընդունում է Ս. Սարգսյանի հրավերը` Երևանում միասին դիտել Աշխարհի գավաթի ֆուտբոլային հանդիպումը:

6 սեպտեմբերի 2008
Թուքական պատվիրակությունը նախագահ Ա. Գյուլի գլխավորությամբ ժամանում է Հայաստան:

7 սեպտեմբերի 2008
Հայկական ու թուրքական պատվիրակությունները երկու արտգործնախարարների գլխավորությամբ բանակցություններ են վարում Կովկասյան պլատֆորմ ստեղծելու առաջարկի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ: Բաբաջանը հայտնում է Նալբանդյանին, որ Թուրքիան օժանդակում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման Մինսկի գործընթացը, և ավելացնում է, որ իր պետությունը ճանաչում է տարածաշրջանի բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

10 սեպտեմբերի 2008
Նախագահ Գյուլը Բաքու կատարած իր այցի ընթացքում հայտարարում է, որ հնարավորություններ են ստեղծվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար. «Հայաստանում ես տեսա, որ հայերը ցանկություն ունեն ադրբեջանական տարածքներից հեռանալու»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո նա շարունակում է. «Ադրբեջանում ես նկատեցի կարգավորման նույն անկեղծ ցանկությունը ու հակառակ կողմի հանդեպ հարգանքը, ինչ որ Հայաստանում»:

21 սեպտեմբերի 2008
ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը հայտարարում է. «Ես ասել եմ, որ դեմ չեմ երկու պետությունների միջև կոմիտե ստեղծելուն: Նախ` պետք է մեր սահմանը բացվի, և հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, որից հետո մենք կարող ենք ստեղծել կոմիտեներ, ենթակոմիտեներ, ենթա-ենթակոմիտեներ յուրաքանչյուր հարցի շուրջ: Կոմիտեների որոշումները չեն կարող վերջնական լինել. դրանք միայն խորհրդատվություն են որոշումներ կայացնողների ու կառավարությունների համար»:

Ս. Սարգսյանը նաև ժխտում է տարածված այն տեսակետը, թե Հայաստանը տարածքային պահանջներ ունի Թուքիայից. «Դուք երբևէ լսե՞լ եք, որ Հայաստանը պաշտոնապես հայտարարի, որ տարածք է պահանջում Թուրքիայից: Նման հայտարարություն երբևէ չի արվել»:

26 սեպտեմբերի 2008
Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները եռակողմ հանդիպում են ունենում Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում: Հանդիպումից առաջ Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագետները հանդիպում են քննարկելու Լեռնային Ղարաբաղի հարցը: Համաձայն հաշվետվությունների` թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները լրջորեն դիտարկում էին Հայաստանի մասնակցության հարցը Նաբուկո նախագծին` որպես ԼՂ հակամարտության լուծման փաթեթի բաղկացուցիչ մաս:
Բաքու կատարած իր այցի ժամանակ Գյուլը հայտարարել էր, որ գրավյալ տարածքների ազատագրումը կխթանի տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը: Հայաստանը կկապվի Արևմուտքի հետ Թուրքիայի միջոցով:

28 հոկտեմբերի 2008
«Մենք այնպիսի մի փուլում ենք, երբ Հայասատնի ու Թուքիայի միջև վստահության վրա հիմնված հարաբերություններ են սկսվել կերտվել: Յուրաքանչյուր սխալ քայլ ոչ միայն կխաթարի Թուքիայի ու Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը, այլ կվնասի թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- Վաշինգտոնում տված իր հարցազրույցում նշում է Ահմեդ Դավիթողլուն` ակնարկելով ԱՄՆ կողմից հայկական ցեղասպանության ճանաչումը:

24 նոյեմբերի 2008
ՀՀ Արտգործնախարար Է.Նալբանդյանը այցելում է Ստամբուլ` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը ստանձնելու:

Նույն օրը Է.Նալբանդյանը հանդիպում է Թուրքիայի իր գործընկեր Ալի Բաբաջանի հետ: Հանդիպումը տևում է ավելի քան 2 ժամ, որից հետո նրանք հայտարարում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ընթանում է դրական ուղղությամբ, և կողմերը հակված են շարունակել բանակցությունները:

Է. Նալբանդյանը մեկ անգամ ևս հաստատում է Հայաստանի քաղաքական գիծը` առաջնային տեղում նշելով սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:

4 դեկտեմբերի 2008
Թուրքիայի Առևտրի նախարար Քուսադ Կուզմենը հայտարարում է, որ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել միայն այն բանից հետո, երբ Հայաստանը դադարի խեղաթյուրել պատմությունը ու վերականգնի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Սրան զուգահեռ Հելսինկիում ԱԳՆ Ալի Բաբաջանը առանձին հանդիպում է ՀՀ ԱԳՆ Է.Նալբանդյանի ու Ադրբեջանի ԱԳՆ Է.Մամեդյարովի հետ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրների քննարկման համար:

15 դեկտեմբերի 2008
Մի խումբ թուրք գիտնականներ ու մտավորականներ զանգվածային ներողություն են խնդրում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի բնաջնջման համար: Արդեն 2009թ. հունվարի այս տեքստի տակ ստորագրում են մոտ 30.000 մարդ:

Հայտարարությունից կարճ ժամանակ անց 146 թոշակի անցած թուրք դիվանագետներ ու դեսպաններ հանդես են գալիս հակառակ հայտարարությամբ` նշելով, որ դրանով Հայաստանը եզրափակեց իր քաղաքականության առաջին մասը, իսկ արդեն երկրորդը լինելու է Թուրքիայից հողերի ու տարածքների պահանջը:

16 հունվարի 2009
«Մենք երբեք այսքան մոտ չենք եղել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- հայտարարում է Ալի բաբաջանը:

22 հունվարի 2009
Ի պատասխան հետևում է Է. Նալբանդյանի հայտարարությունը. «Մենք շատ մոտ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Մենք կարող ենք ավելի առաջ գնալ ու լուծել խնդիրները, եթե Թուրքիան Հայաստանի պես հարցին անդրադառնա առանց նախապայմանների ու բացի սահմանը: Դրանից հետո մենք պատրաստ ենք ստեղծել կոմիտե ու քննարկել երկկողմ հարցերը»:

29 հունվարի 2009
ՀՀ նախագահը բանակցություններ է վարում Թուքիայի վարչապետի հետ Դավոսում:

7 փետրվարի 2009
Ա.Բաբաջանը և Է. Նալբանդյանն ու ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանը բանակցություններ են վարում Մյունխենում Անվտանգության խորհրդի 45-րդ գագաթնաժողովի ընթացքում:

19 փետրվարի 2009
Ընդառաջ գնալով քննադատության ալիքին` Թուրքիայի կրթության նախարարությունը որոշում է դադարեցնել «Sarւ Gelin» ֆիլմի ցուցադրումը դպրոցներում` փոխարինելով այն մեկ այլ ֆիլմով, որը ցույց է տալիս «հայերի ու հայկական հարցի իրական դեմքը»: Ֆիլմը ներառում է տեսարաններ Թուրքիայի արևելյան հատվածում, մասնավորապես` Իգդիր քաղաքում, հայերի կողմից իրականացված բնաջնջումների, ավիրածությունների վերաբերյալ:

7 ապրիլի 2009
Թուրքիա կատարած իր այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Բ.Օբաման Թուրքիայի խորհրդարանում նշում է հետևյալը. «Յուրաքանչյուր պետություն պետք է աշխատի` ելնելով իր անցյալից: Եվ ընդունելով անցյալը` մենք կարող ենք կերտել ավելի լավ ապագա: Ես գիտեմ, որ այստեղ շատերը սուր դիրքորոշում ունեն 1915թ. աղետալի դեպքերի կապակցությամբ,… բայց հղում կատարելով անցյալին` Թուրքիան ու Հայաստանը կարող են կերտել առավել բաց, կառուցողական հարաբերություններ:
Մենք արդեն ականատես ենք եղել Թուրքիայի ու Հայաստանի առաջնորդների վճռական ու քաջ քայլերին: Բաց սահամանները կվերադարձնեն թուրք ու հայ ժողովրդին խաղաղ ու բարգավաճ գոյակցության: Ահա այս է պատճառը, որ ԱՄՆ խստորեն օժանդակում է Հայաստանի ու Թուրքիայի միջ? հարաբերությունների վերջնական կարգավորմանը»
:

6-7 ապրիլի 2009
ՀՀ Արտգործնախարար Նալբանդյանը այցելում է Թուրքիա, որի ընթացքում ԱՄՆ Նախագահ Բ.Օբամայի միջնորդությամբ հանդիում է տեղի ունենում Ա.Բաբաջանի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվում ապրիլի 16-ին Բաբաջանի` Երևան նախատեսվող այցի ժամանակ ստորագրել համաձայնագիր Թուրքիայի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ:

Ապրիլի 7-ի առավոտյան արդեն Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ-ները հանդիպում են առանձին մանրամասները քննարկելու համար: Ա.Բաբաջանը նշում է, որ «իրեն քիչ է հետաքրքրում Բաքվի արձագանքը Երևանի ու Անկարայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում: Ավելին` վերջին շրջանում Բաքուն կորցրել է իր այն դերը, որ կարող էր խաղալ տարածաշրջանում»:

10 ապրիլի 2009
Վարչապետ Էրդողանը հայտարարում է, որ «Թուրքիան չի ստորագրի Հայաստանի հետ վերջնական պայմանագիր քանի դեռ չի ստորագրվել վերջնական համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ»: Այս հայտարարությանը հետևում են այլ նախարարների ու Անկարայի պաշտոնական շրջանակների նմանօրինակ արձագանքները:

14 ապրիլի 2009
Հարավային Կովկասում Եվրահանձնաժողովի հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին կոչ է անում Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանաը` ընդգծելով, որ կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր քայլ կարևոր է, և սահմանի բացումը ձեռնտու է ոչ միայն կողմերին, այլև ԵՄ:

16 ապրիլի 2009
Թուրքիայի ԱԳՆ Ա.Բաբաջանը այցելում է Երևան` մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Արտգործնախարարների խորհրդի նիստին:
Նիստին հետևում է ՀՀ Արտգործնախարար Է.Նալբանդյանի հայտարարությունը, համաձայն որի կողմերը չեն պատրաստվում ստորագրել որևէ փաստաթուղթ. բանակցությունները շարունակվում են, և հնարավոր է խնդիրները լուծել մոտ ապագայում:

22 ապրիլի 2009
ԱՄՆ միջնորդությամբ երկարատև դիվանագիտական մանևրներից հետո ապրիլի 22-ի գիշերը Հայաստանի, Թուրքիայի ու Շվեյցարիայի ԱԳՆ-ները հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի համաձայնեցման վերաբերյալ:

22 ապրիլի 2009
ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ելույթ է ունենում ԱՄՆ Կոնգրեսում` հայտարարելով, որ Հայաստանն ու Թուքիան կարգավորման եզրեր փնտրելու ճանապարհին օգնություն են խնդրել Միացյալ Նահանգներից, և ԱՄՆ նախագահ Բ. Օբաման ամբողջովին սատարում է այդ խնդրանքը: ԱՄՆ Պետքարտուղարը հավելում է, որ սահմանի բացումը կարագացնի պատմական տխուր փաստերի հարթեցումն ու հարաբերությունների վերջնական կարգավորումը:

23 ապրիլի 2009
Պաշտոնական Վաշինգտոնը ողջունում է Հայաստանի ու Թուրքիայի քայլերը և «Ճանապարհային քարտեզի» նախագծումը: Միևնույն ժամանակ Սպիտակ Տունը հայտարարում է, որ ցանկանում է տեսնել հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը առանց նախապայմանների:

23 ապրիլի 2009
Գլխավոր քարտուղար և արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով Եվրահանձնաժողովի գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված «Ճանապարհային քարտեզի» հռչակումը: Նա նշում է, որ դա կարևոր քայլ է ինչպես 2 պետությունների, այնպես էլ Եվրոպայի համար, քանի որ դրանով հիմք կդրվի այդ բարդ տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատմանը:

23 ապրիլի 2009
Ֆրանսիայի ԱԳՆ Բերնար Կուշները, անդրադառնալով «Ճանապարհային քարտեզին», ասում է, որ Հայաստանի ու Թուրքիայի այդ քայլը ցույց է տալիս աշխարհին, որ բարեկամական հարաբերություններ հաստատել պետք է երկխոսության ճանապարհով: Հայ-թուրքական երկխոսությունը առանցքային դեր ունի ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության ու խաղաղության համար, ինչը կարևոր է թե՛ ԵՄ, թե՛ Ֆրանսիայի համար: Միևնույն ժամանակ հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ պետք է ընթանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցը:

29 ապրիլի 2009
ՌԴ ԱԳՆ հայտարարում է, որ ՌԴ ողջունում է ՀՀ և Թուրքիայի բոլոր քայլերը. դրանք փոխելու են առկա ստատուս-քվոն և փոխադրելու են հարաբերությունները կառուցողական պլատֆորմի վրա: Միաժամանակ նշվում է, որ դա միմիայն Երևանի և Անկարայի գործն է` առանց որևէ երրորդ կողմի միջամտության:

5 մայիսի 2009
ՀՀ Արտգործնախարար Է.Նալբանդյանը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հանդիպում է պետքարտուղար Հ.Քլինթոնի հետ: Քննարկված հարցերի շարքում անդրադարձ է կատարվում նաև հայ-թուրքական հարաբերություններին. ԱՄՆ պետքարտուղարը անվանում է «Ճանապարհային քարտեզը» պատմական փաստաթուղթ հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհին:

13 մայիսի 2009
Բաքու կատարած այցի ընթացքում վարչապետ Էրդողանը հայտարարում է, որ Հայաստանը այնքան ժամանակ կմնա փակ սահաններով, քանի դեռ չի ազատել ադրբեջանական գրավյալ տարածքները: «Այստեղ գործում է պատճառահետևանքային կապ. Լեռնային Ղարաբաղի բռնազավթումը պատճառն է, իսկ սահմանների փակումը` դրա անմիջական հետևանքը»:

14 մայիսի 2009
Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլլի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳՆ Է.Նալբանդյանը, ի պատասխան Ադրբեջանի պառլամենտում Էրդողանի հայտարարությանը, նշում է, որ եթե Թուրքիան ցանկանում է սատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ապա ավելի լավ է ընդհանրապես չմիջամտի հարցին: Հակառակ դեպքում` նրա միջամտությունը կարող է խոչընդոտել ընթացքին:

18 մայիսի 2009
Թուրքական, ապա նաև արտասահմանյան մամուլը խոսում է այն մասին, որ Թուրքիայի նախագահ Գյուլն ու վարչապետ Էրդողանը տարակարծիք են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ. եթե նախագահը կողմ է առանց նախապայմանների սահմանների բացմանը, ապա վարչապետը կտրականապես դեմ է արտահայտվում դրան:

21 մայիսի 2009
Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանությունը արտահայտում է պաշտոնական Փարիզի դիրքորոշումը, համաձայն որի Ֆրանսիան կոչ է անում թուրքական կառավարությանը զերծ մնալ հայ-թուրքական հարաբերություննրի հետագա ընթացքն ու սահմանների բացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապելուց: Դրանք բոլորովին տարբեր հարցեր են, իսկ Ֆրանսիան սատարում և ողջունում է Հայաստանի ու Թուրքիայի ջանքերը երկկողմ հարաբերությունների ուղղությամբ, միաժամանակ շարունակում է իր աշխատանքը` որպես Մինսկի համանախագահող:

5 հունիսի 2009
Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Թուրքիայի ԱԳՆ Ահմեդ Դավիթողլուն հայտարարում է, որ Հայաստանի հետ բանակցությունները շարունակվում են` չնայած Լեռնային Ղարաբաղի հարցին: Մինչև 2009թ. վերջ սահմանի բացումը կախված է բանակցությունների ընթացքից: ԱԳՆ խուսափում է հստակ պատասխան տալ այն հարցին, թե արդյոք ԼՂ հարցը նախապայման է հայ-թուրքական հարաբերությունների համար: Փոխարենը նա ասում է. «Մեր քաղաքականությունը շատ պարզ է. մենք ցանկանում ենք ՀարավայինԿովկասում խաղաղություն ու բարեկեցություն տեսնել»:

13 հունիսի 2009
Թուրքիայի ԱԳՆ Ա. Դավիթողլուն հանդես է գալիս հայտարարությամբ, ըստ որի Հարավային Կովկասում կայունության ապահովման համար անհարժեշտ է հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս առումով Թուքիան աշխատում է կարգավորել հարաբերությունները բոլոր հարևանների հետ: Սրա հետ մեկտեղ` Հայաստանի հետ հարաբերությունները, ըստ նրա, ազդում են ԱՄՆ հետ Թուքիայի կապերի վրա, որը չպետք է այդպես լինի:

17 հունիսի 2009
Հարավային Կովկասում ԵՀ հատուկ ներկայացուցիչ Փ.Սեմնեբին հայտարարում է, որ Թուքիան «հետքայլ» է կատարել Հայաստանի հետ հարաբերությունների կարգվորման ընթացքից` պայմանավորված ներքին սուր արձագանքներով: Սակայն դադարը չպետք է երկարատև լինի, հակառակ դեպքում կարող է լուրջ հետընթաց գրանցվել:

26 հունիսի 2009
Մեծ ութնյակի ԱԳՆ-ները Տրիեստում կայացած հանդիպման ժամանակ անդրադառնում են նաև հայ-թուրքական հարաբերություններին` նշելով, որ իրենք լիովին սատարում են Հարավային Կովկասում համագործակցության զարգացումն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման քայլերը:

30 հունիսի 2009
ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳՆ-ների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հունական Կորֆու կղզում Թուրքիայի ԱԳՆ Ա.Դավիթողլուն բաց չի թողնում հնարավորությունը հանդիպել ՀՀ ԱԳՆ Է. Նալբանդյանի հետ: Նա հավաստում է, որ Թուրքիան վճռական է տրամադրված Հայաստանի հետ հարաբերություւերի կարգավորման հարցում, որը բխում է «ոչ մի խնդիր հարևանների հետ» բանաձևից:

3 հուլիսի 2009
ՀՀ ԱԳՆ Նալբանդյանը, ողջունելով թուրք իր գործընկերոջ հայտարարությունը այն մասին, որ Թուրքիան հավատարիմ է մնում Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը, ԵԱՀԿ գործող նախագահող Դորա Բակոյանիսի հետ համատեղ հարցազրույցում հիշեցնում է, որ համաձայնությունը ներառում էր սահմանների բացումը առանց նախապայմանների: Նալբանդյանը նաև նշում է, որ Հայաստանի ու Թուքիայի միջև ընթացող գործընթացը պարզապես երկխոսություն չէ, այլ բանակցություններ:

5 հուլիսի 2009
Կովկասում տիրող իրավիճակը քննարկում են Թուրքիայի նախագահ Ա.Գյուլը ու ԱՄՆ նախագահ Բ.Օբաման հեռախոսազրույցի ժամանակ: Թուքիայի նախագահը, համաձայն Սպիտակ Տան տվյալների, տեղեկացնում է ԱՄՆ նախագահին հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի մասին:

31 հուլիսի 2009
Հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ ունեցած իր հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը նշում է. «21-րդ դարում չի կարելի խոսել նախապայմանների լեզվով»: Հայաստանը չի ընդունի որևէ նախապայման Թուքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Ս. Սարգսյանը հավելում է, որ հայկական կողմն արդեն իսկ ձեռք է մեկնել Թուրքիային դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար` չնայած պատմական փաստերին:

31 հուլիսի 2009
ԱՄՆ նախագահ Բ. Օբամային ուղղված նամակում ԱՄՆ 82 կոնգրեսմեններ մտահոգություն են հայտնում, որ Թուրքիան կանգնեցնում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Նամակի հեղինակները միաժամանակ նշում են Հայաստանի կառուցողական դիրքորոշումն ու քաղաքականությունը:

21 օգոստոսի 2009
ԱՄՆ պետքարտուղար Հ.Քլինթոնի հետ ունեցած հեռախոսազրույցում ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը քննարկում է տարածաշրջանային զարգացումները, այդ թվում` հայ-թուրքական հարաբերությունները: Միաժամական ՀՀ նախագահը հաստատում է, որ ինքը կմեկնի պատասխան ֆուտբոլային հանդիպմանը, միայն եթե, ըստ նախնական համաձայնության, սահմանը բաց լինի, կամ կողմերը գտնվեն այդ գործընթացում:

29 օգոստոսի 2009
Թուքիայի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են երկկողմ հարաբերությունները` անդրադարձ կատարելով նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Թուրքիայի վարչապետը տեղեկացնում է Ի. Ալիևին Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումների վերաբերյալ:

31 օգոստոսի 2009
ԱՄՆ պետքարտուղար Հ.Քլինթոնի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունենում Թուրքիայի Արտգործնախարար Ա.Դավութօղլու հետ: Քննարկման հիմնական ու միակ հարցը հայ-թուրքական հարաբերություններն էին:

31 օգոստոսի 2009
Համաձայն Հայաստանի, Թուրքիայի ԱԳՆ-ների ու արտաքին հարաբերությունների գծով Շվեյցարիայի Դաշնային դեպարտամենտի հայտարարությունների` Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերում ներքին քննարկումներ սկսել հետևյալ 2 արձանագրությունների շուրջ. «Արձանագրություն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»: Գործընթացը շարունակվելու է 6 շաբաթ, որից հետո կողմերը ստորագրելու են վերոնշյալ փաստաթղթերը` ներկայացնելով դրանք խորհրդարանների վավերացմանը:

1 սեպտեմբերի 2009
Թուրքիայի Արտգործնախարար Ա.Դավիթողլուն ՌԴ Աարգործնախարար Ս.Լավրովի հետ ունեցած իր հեռախոսազրույցում տեղեկացնում է հայ-թուրքական վերջին զարգացումների մասին և խնդրում վերջինիս արագացնել ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված քայլերը` Կովկասում հնարավորինս շուտ կայունություն ու անվտանգություն հաստատելու համար:

1 սեպտեմբերի 2009
ՌԴ ԱԳՆ հանդես է գալիս պաշտոնական հայտարարությամբ, ըստ որի Ռուսաստանը ամբողջովին ողջունում և ընդունում է Հայաստանի ու Թուքիայի քայլերը և իր դրական կարծիքն է հայտնում 2 արձանագրությունների վերաբերյալ:

2 սեպտեմբերի 2009
Թուքիայի ԱԳՆ Ա. Դավիթողլուն հայտնում է, որ մոտ օրերս սպասվում են ակտիվ զարգացումներ հայ-թուրքական պլատֆորմում: Հեյբելիադա կղզում արդեն իսկ կայացել են հայ ու թուրք պատվիրակությունների հանդիպումներ: Բայց ինչպես նշում է Էրդողանը, արձանագրությունները ոչ մի նշանակություն և ուժ չեն ունենա, եթե չվավերացվեն խորհրդարանների կողմից:
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:02 Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցից կոչ են ուղղում՝ գալ և օգնել պայթյունից ու հրդեհից տուժածներին Այսօր, 19:36 Դավիթ Սարգսյանի նկատմամբ ակնհայտորեն իրականացվում է քաղաքական հետապնդում․ Հայաստանի ժուռնալիստների միություն Այսօր, 19:31 Իվանյանում ադրբեջանական կողմի հետ քննարկվել են մի շարք հումանիտար հարցեր․ Պաշտոնական Այսօր, 19:16 Ստեփանակերտում պայթյուն է որոտացել, հրդեհ բռնկվել․ 100-ից ավելի զոհ կա (Տեսանյութ) Այսօր, 19:04 Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը նախատեսված է Ստեփանակերտում Այսօր, 18:51 Դավիթ Գալստյանն ազատ արձակվեց․ «Հրապարակ» Այսօր, 18:41 Սամանթա Փաուերը և Յուրի Քիմը վաղը կայցելեն Կոռնիձոր Այսօր, 18:30 Ազգային նսեմացման ողբերգական ծիրից՝ համազգային պայքարի ու արժանապատվության վերականգնման փուլ. Կամո Աթայան Այսօր, 18:19 Քննարկվել է 2024թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը Այսօր, 18:15 Հայտնի են այն ոլորտները, որոնց շուրջ այսօր պայմանավորվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչները Այսօր, 18:10 ԵՊՀ-ից զանգահարել են ոստիկանություն ու ասել, որ մի խումբ անձինք հարվածում են ռեկտորի դռանը․ Քննչական կոմիտեն՝ համալսարանում իրադարձությունների և ձերբակալությունների մասին Այսօր, 18:01 Բերման ենթարկվածներն ու նրանց հարազատները անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար կարող են դիմել Փաստաբանների պալատի արագ արձագանքման խմբին՝ 033-600-714 Այսօր, 17:50 Այսօր բոլոր նրանց փոխարեն, ովքեր փակված են, հրապարակում ձայն են բարձրացնելու հազարավոր այլ գիտակից ու չնահանջող մարդիկ․ Սիրուշո Այսօր, 17:42 Անկարան սպասում է Երևանի անկեղծ քայլերին, «խաղաղության գործընթացում» պարտվողներ չկան. Էրդողան Այսօր, 17:37 Ադրբեջանը 5 օր առաջ ամբողջությամբ վերականգնեց իր ինքնիշխանությունը. Ալիև Այսօր, 17:33 Սեպտեմբերի 25-ին ժամը 17:00 դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ Այսօր, 17:29 Դավիթ Սարգսյանը ձերբակալվեց Այսօր, 17:20 Փաշինյանի թիմի անպատասխանատու մոտեցումը դժգոհություն առաջացրեց հայ հասարակության մի մասի մոտ, սակայն բողոքի ակցիաները կազմակերպված չեն Ռուսաստանի կողմից. ՌԴ ԱԳՆ Այսօր, 17:14 Հայաստանում իշխանափոխության պահանջին միացել է նաև Արագածոտնի մարզը (Տեսանյութ) Այսօր, 17:12 ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության հիմնական պատճառը Այսօր, 17:04 Տարածաշրջանում ստեղծված դժվարին ժամանակաշրջանում Հայաստանն ու Իրանը պետք է պահպանեն ակտիվ հաղորդակցություն. Նիկոլ Փաշինյան Այսօր, 17:03 Հայաստանում ռուսական ընկերությունների աշխատանքի համար արհեստական դժվարություններ են ստեղծվում. ՌԴ ԱԳՆ Այսօր, 16:58 Փաշինյանը խոստովանել է, որ Հայաստանին միտումնավոր պատրաստել են Ռուսաստանից շրջադարձի, նրա հայտարարությունները մերժելի են. ՌԴ ԱԳՆ Այսօր, 16:58 Ուսանողները՝ որպես կամավորներ, կներգրավվեն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածերի աջակցությանն ուղղված ծրագրերում Այսօր, 16:50 Իշխանության յուրացման և Փաշինյանի մահափորձի նախապատրաստման մեղադրանքներն Ալբերտ Բազեյանը չի ընդունում Այսօր, 16:41 Ինքնաձիգով զինված մի ոստիկան ուզում էր անգամ խփել, ուղեղը լրիվ անջատված էր, մեկ այլ ոստիկան էլ չէր ենթարկվում իր վերադասին․ Թադևոս Ավետիսյան Այսօր, 16:39 Հնարավո՞ր է արդյոք սիրել Արցախը և միաժամանակ աջակցել Արցախն ատողին. Ջուլֆալակյան Այսօր, 16:34 Զոհեր շատ ունենք․ մինչեւ վերջին մարդը դուրս չգա, ես դուրս չեմ գա․ Ասկերանի քաղաքապետ. news.am Այսօր, 16:28 Հակոբ Կոջայան կրթահամալիրի քպ-ական տնօրենը զանգում է աշակերտներին, նրանց ծնողներին և սպառնում Այսօր, 16:26 Արցախի մեր հարազատներն այսօր մեր հոգատարության ու աջակցության կարիքն ունեն. Հակոբ Արշակյան Այսօր, 16:13 Ես այստեղ եմ, Արցախում եմ․ Արկադի Ղուկասյան (factor.am) Այսօր, 16:08 «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ Այսօր, 16:05 Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներին Այսօր, 16:02 Բեզոարյան այծի որս կատարած տղամարդիկ ձերբակալվել են Այսօր, 15:58 Արցախում ծնվել եմ, Արցախում էլ կշարունակեմ ապրել․ Վիտալի Բալասանյան Այսօր, 15:55 ԱՄՆ կարճաժամկետ հյուրախաղերը և կրկին արյունաքամվող հայ ժողովուրդը. Զաքարյան Այսօր, 15:52 ԱԹՍ-ների տեխնոլոգիական լուծումների անվճար դասընթաց կանցկացվի Այսօր, 15:49 Իրավիճակը ծայրահեղ ծանր է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ Ալեն Սիմոնյանին Այսօր, 15:47 Սամանթա Փաուերը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 15:37 Քթերից բերելու եմ. ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի կինը սպառնացել է իր ղեկավարած քոլեջի ուսանողներին Այսօր, 15:31 Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել հայ ժողովրդի համար դժվարին իրավիճակում Գերի Փիթերսի այցը Հայաստան Այսօր, 15:17 Ավետ, Դավո, Անի, Ռուզան...արցախցի երեխաները իրենց անուններն են թողնում շենքի պատերին Այսօր, 15:15 Եթե ռուսների ռելոկացիայի ժամանակ վարձի գները բարձարացնելը դիտվում էր բիզնես, ապա արցախցիների դեպքում, երբ գիշերը գլուխներդ դնեք բարձին, իմացեք՝ դուք անսիրտ, անինքնասեր ու անհայրենիք եք. Հայրումյան Այսօր, 15:14 Հասկանալի քաղաքականություն է իրականացնում Արևմուտքը. Արցախը հանձնվում է ամբողջությամբ, բոլորին տեղահանում են, խաղաղապահներին հանում են, 102-րդ ռազմաբազայի փոխարեն կլինի ամերիկյանը. վերլուծաբան Այսօր, 15:12 Կոնկրետ քայլեր կատարելու ժամանակն է. Ալեն Սիմոնյանը՝ Լիտվիայի դեսպանին Այսօր, 15:03 Արցախի տարբեր հատվածներից հայտնաբերվել է 106 մարմին Այսօր, 15:02 Փաստաբաններն ահազանգում են ոստիկանության և դատարանների կողմից վարվող ակնհայտ հակաիրավական գործընթացների մասին. հայտարարություն Այսօր, 14:40 Հարսանիք՝ Արցախում. Լուսանկարներ Այսօր, 14:33 Ասել, որ Ստեփանակերտում պատկերը տխուր է, նշանակում է ոչինչ չասել. պատմում է ՍիվիլՆեթի լրագրողը Այսօր, 14:31 Սյունիքի հյուրանոցներում փորձում են որքան հնարավոր է շատ արցախցիների տեղավորել. Hetq Այսօր, 14:29 Երևան է ժամանել ՌԴ Ներքին գործերի նախարարը Այսօր, 14:21 Հայաստան է ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը Այսօր, 14:18 ԿԽՄԿ-ն շարունակում է աշխատանքը մեքենաների նոր խմբաքանակ ընդունելու և վիրավորներին ՀՀ տեղափոխելու ուղղությամբ Այսօր, 14:15 Կեցավայրերը ամբողջ հանրապետության տարածքով են նախատեսվում. Վարդան Սարգսյան Այսօր, 14:14 Էրդողանը ժամանել է Նախիջևան Այսօր, 14:13 «Մայրենի 5» դասագրքի շուրջ տարածվող լուրերի կապակցությամբ ԿԳՍՄ նախարարությունը պարզաբանում է տվել Այսօր, 14:04 «Չենք ուզում, որ ադրբեջանցիները գան». Մարտունիում ճանապարհ են փակել (տեսանյութ, լուսանկարներ) Այսօր, 14:03 2 տասնյակից ավելի փաստաբաններ կոչ են անում միջազգային իրավապաշտպան կառույցներին ականջալուր լինել աղաղակող ապօրինություններին Այսօր, 13:55 Նոր կադրեր՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Այսօր, 13:51 Մենք կշարունակենք երկխոսությունը Փաշինյանի հետ, կշարունակենք աշխատել՝ ապահովելու Ղարաբաղի հայերի իրավունքները. Պեսկով Այսօր, 13:26 Ես արդեն Հայաստանում եմ. Սամվել Բաբայան Այսօր, 13:24 Այսօր Հայաստան կժամանեն ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ Այսօր, 13:23 Խոջալու բնակավայրում մեկնարկել է Արցախի իշխանության և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը Այսօր, 13:00 Ժամը 12:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ Այսօր, 12:57 Այս պահին խուլիգանության քրգործ է կարվում լրագրողի և Բրյուսովի նախկին պրոռեկտորի նկատմամբ․ Մելիքյան Այսօր, 12:55 Միացյալ Նահանգները հայ ժողովրդի կողքին է. ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը՝ ՀՀ ԱԺ նախագահին Այսօր, 12:51 Հրամանատարը զինվորի պատիվն ու արժանապատվությունը նվաստացրել է. Ալեքս Ավանեսյանն ինքնասպան է եղել Այսօր, 12:48 Որպես ձեր եղբայր` պատրաստ եմ յուրաքանչյուր ընտանիքի անվճար տրամադրել 5-ական գլուխ տոհմային ճագարներ. Դավիթ Դավթյանը՝ արցախցիներին Այսօր, 12:37 Երևանում կինը երեխան գրկին սպառնում էր կամրջից ցած նետվել․ ըստ հավաքվածների՝ նա արցախցի է Այսօր, 12:33 Արցախցի 14-ամյա տղային ոստիկանություն տանելիս ոստիկանները գլխին հարվածներ են հասցրել Այսօր, 12:30 Արցախում իրականացվում են զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողափրկարարական աշխատանքներ Այսօր, 12:27 Արցախից Հայաստան տեղափոխված 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է Այսօր, 12:20 Շարժման առաջնորդների մոտեցումը սխալ է. կարելի է սկսել «Փակի՛ր քո կողքի փողոցը» ակցիան և ամբողջ քաղաքը կպարալիզացվի. Բադալյան Այսօր, 12:17 Սյունիքը կարմիր գիծ է իշխանությունների համար. Գնել Սանոսյան Այսօր, 12:14 Երևանում բողոքի ակցիաներից բերման ենթարկվածների թիվը հասել է 168-ի Այսօր, 12:08 Կեղծում են ոստիկանական արձանագրությունը, որ ինձ ձերբակալեն. Դավիթ Սարգսյան Այսօր, 12:03 Մարդիկ զանգում, ասում են՝ ձեր կողքին ենք, պինդ եղեք. ՔՊ-ական Այսօր, 12:02 Նմանատիպ հուզական իրավիճակում ոստիկանության գործողություններն անընդունելի են. իրավապաշտպան Այսօր, 12:01 Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը Այսօր, 11:56 Միջազգային դերակատարները չկարողացան ապահովել ԼՂ-ի հայերի իրավունքները. Մարուքյան Այսօր, 11:50 Պրոիշխանական թեզերով հայտարարությունը ԵՊՀ գիտական խորհրդի կողմից չընդունվեց Այսօր, 11:40 Ռուստամ Բադասյանը վատ է զգում այն ամենի համար, ինչ կատարվում է Արցախում Այսօր, 11:38 Էրդողանին անհանգստացրել է «ԼԳՊՏ» համայնքի գույները ՄԱԿ-ի ԱԽ նիստերի դահլիճում Այսօր, 11:33 Հայաստան տեղափոխված արցախցիները հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ են. Գորիսի փոխքաղաքապետ Այսօր, 11:18 Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թ. հոկտեմբերի 31-ն է Այսօր, 11:15 Հայրենիք ենք կորցնում․․․ Տեր Եսայի քահանա Արթենյան Այսօր, 11:11 Բոլոր քաղաքացիները, ովքեր բերման են ենթարկվում մայթերից, կարող են հանցագործության մասին հաղորդում տալ ոստիկանների դեմ. փաստաբան Այսօր, 11:08 Այս պահին ունենք 200-ից ավելի բերման ենթարկված քաղաքացի. Իշխան Սաղաթելյան Այսօր, 11:06 Ներկայում հնարավոր չէ կազմակերպել ծանր ու ծայրահեղ ծանր վիրավորների տեղափոխումը Արցախից Հայաստան Այսօր, 10:53 Նորոգում են կառավարության շենքի վնասված հատվածները (լուսանկարներ) Այսօր, 10:46 Լրագրող Դավիթ Սարգսյանը բերման է ենթարկվել Այսօր, 10:46 Երևանում անցկացվել է «Ընդհանուր լեզու գտնել» կարգախոսով փառատոնը Այսօր, 10:35 Մեր աշխատանքային խումբը մեկնել է Գորիս. Արման Թաթոյան Այսօր, 10:25 Ադրբեջանը հայտարարել է մի խումբ արցախցիների ձերբակալելու մասին Այսօր, 10:23 Երևանում բողոքի ակցիայից բերման ենթարկվածների թիվը հասել է 142-ի Այսօր, 10:11 Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում Այսօր, 10:03 «Կներես պապ, պատից կախված լուսանկարդ չկարողացա ինձ հետ վերցնել». արցախցի աղջկա վերջին օրը՝ Ստեփանակերտում Այսօր, 10:02 Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Այսօր, 09:54 Ժամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմա/ավիաբազայի մասին. Ռանանջայ Անանդ Այսօր, 09:39 Թույլ չենք տա համաշխարհային առաջնորդներին մոռանալ իրենց մեղսակցությունը ԱՀ-ում. Լեմկինի ինստիտուտ