16/09/2009 19:00
Տեր-Թադրոսյան. Տեր-Պետրոսյանի և Սարգսյանի միջև նմանություն չկա
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և գործող նախագահ Սերժ Սարգսյանի դիրքրոշումների միջև էական նմանություններ չկան: Նման տեսակետ այսօր արտահայտեց Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը:
Բանախոսը հիշեցրեց, որ 90-ական թվականներին, երբ Ռուսաստանը բավական զիջել էր իր դիրքերը Հարավային Կովկասում, և բավական ուժեղ դիրքերում էր գտնվում Թուրքիայի ազդեցությունը, Լևոն-Տեր-Պետրոսյանը ևս առանց նախապայմանների փորձում էր կարգավորել հարաբերությունները Անկարայի հետ: Նրա կարծիքով, փոփոխության պատճառն այն է, որ Բիշքեքում ստորագրված զինադադարի պայմանագրով հայկական կողմը գնաց զիջումների` համաձայնվելով քայլ առ քայլ դուրս բերել զորքերը ԼՂՀ շուրջ ստեղծված անվտանգության գոտուց:
Ա. Տեր-Թադևոսյանը նշեց, որ այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը համաձայն էր, որ Լեռնային Ղարաբաղը լայն ինքնավարության իրավունքով մնա Ադրբեջանի կազմում, ինչին դեմ են արտահայտվում գործող իշխանությունները, մանավանդ, որ իրավիճակն ամբողջությամբ փոխվել է:
«Այսօր Արցախն անկախ, ինքնիշխան պետություն է»,- ասաց Ա. Տեր-Թադևոսյանը` նշելով, որ նախագահ Սարգսյանը բացառում է, որ Լեռնային Ղարաբաղը կլինի Ադրբեջանի կազմում: Բացի այդ, ըստ բանախոսի, իր դիրքերը վերականգնել է նաև Ռուսաստանը, թեև Թուրքիան շարունակում է պահել իր դիրքերն ու դերը Հարավային Կովկասում, այդ թվում նաև՝ Արցախյան հարցի կարգավորման հարցում: