15/10/2009 17:56
Բիզնեսի ամենահեղինակավոր դեմքերը
«Forbes» ամսագիրն այսօր հրապարակել է բիզնեսի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային աղյուսակը:
Ցուցակում տեղ են գտել 10 անուններ:
Առաջին տեղում է Միչիգանի համալսարանի ակադեմիկոս Սի Քեյ Պրախալադը, ով իր աշխատությունները նվիրել էր բիզնեսի պատասխանատվությանը և աշխարհում սովի ու աղքատության դեմ պայքարում նրա ունեցած դերին:
Երկրորդ տեղում Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր Պոլ Կրուգմանն է, ով տնտեսական ճշգրիտ կանխատեսումներ է կատարել ճգնաժամի ընթացքում:
Երրորդ հորիզոնականում են Բիզնեսի դպրոցի ակադեմիկոսներ Չեն Կիմը և Ռենե Մոբորնը` «Կապույտ օվկիանոսի ռազմավարությունը» տնտեսական գրքի համար:
Ցուցակում են հայտնվել նաև «Apple» ընկերության գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսը և աշխարհի ամենահարուստ մարդը`«Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսը:
Հեղինակությունների շարքում է նաև մեկ լրագրող` «New Yorker» ամսագրից Մալքոլմ Գլէդուիլը: