24/10/2009 10:50
Մարիոս Կարոյանը կհանդիպի Ռուսաստանի ղեկավարությանը
Այսօր Ռուսաստանի Դաշնություն կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Կարոյանը: Այցի շրջանակներում նա քննարկումներ կունենա ռուսաստանյան ղեկավարության հետ` կիպրոսյան հարցի կարգավորման, ինչպես նաև երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
Նշենք, որ Մարիոս Կարոյանը ազգությամբ հայ է:
ԿՀ Ներկայացուցիչների պալատի նախագահի օրակարգում նախատեսված են հանդիպումներ ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի, Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի, ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի, ինչպես նաև Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: