29/10/2009 11:33
Հայաստան կժամանի Բելառուսի արտգործնախարարը
Հոկտեմբերի 29-31-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կժամանի Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովը:
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Սերգեյ Մարտինովի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, Բելառուսի արտգործնախարարը եղևնի կտնկի Հիշողության պուրակում:
Այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Երևանի պետական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ, ինչպես նաև` պատվիրակության այցելությունը Շիրակի մարզ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչությունը: