03/11/2009 13:52
Հայաստանի գրողների միությունը նոր տպագրատուն ունի
Այսօր Հայաստանի գրողների միությունում բացվեց նոր տպագրատուն, որը կրում է ամերիկահայ գրող Լևոն Զավեն Սյուրմելյանի անունը: Տպագրատան ծախսերը հոգացել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, որը Լևոն Զավեն Սյուրմելյան հիմնադրամից դրամական միջոցներ է հատկացել:
Տպագրատան բացմանը ներկա էին Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, գրողներ, հյուրեր:
Տպագրատունը պատկանում է Հայաստանի գրողների միությանը, որտեղ կարող են տպագրվել միության անդամների գրքերը, ինչպես նաև այլ բարձրարժեք գրականություն:
«Առաջին հերթին տպագրվելու են գրողների միության անդամների պետպատվերով գրքերը», - ասաց նոր տպագրատան տնօրեն Վահագն Մուղնեցյանը և լրագորղներին տեղեկացրեց, որ արդեն տպագրատունը համալրվել է անհարժեշտ կադրերով և սարքավորումներով ու պատրաստ են արդեն այս տարի գիրք հրատարակել:
ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը, կարևորելով ՀԳՄ-ի սեփական տպագրատուն ունենալու հանգամանքը, նշեց, որ իրենք դեռևս անելիքներ ունեն:
«Մենք ծրագիր ունենք` ընդլայնել տպագրատունը և հրատարակչական կառույցը», - նշեց Հայաստանի գրողների միության նախագահը և հավելեց, որ ՀԳՄ ներքնահարկում բացված տպագրատանը կից կան տարածքներ, որոնք հետագայում կմիավորվեն և մի տեղում կկենտրոնանա գրական պարբերակաների խմբագրությունները, տպագրատունը և հրատարակչությունը:
Սակայն այս բոլոր իրադարձությունների մեջ Լևոն Անանյանը առանձանահտուկ անդարդարձավ ՀԳՄ շենքում գրախանութ բացելու ծրագրին, որն ինչպես նշեց Լ. Անանյանը, «իրենց մեծ երազանքն է»: