
05/11/2009 11:28
Չավեսն առաջարկում է զուգարան գնալիս լույս չվառել
Էներգետիկ ճգնաժամի հաղթահարման համար Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն իր հայրենակիցներին կոչ է արել զուգարան գնալ լապտերով:
«Ընկերներ, ինչու՞ էլեկտրաէներգիա ծախսել, երբ արթնանում եք ժամը երեքին և գնում զուգարան: Ձեր անկողնու մոտ` գիշերային սեղանիկի վրա, պարզապես, պահեք էլեկտրական լապտեր»,- կոչ է արել Վենեսուելայի նախագահը:
Երկու շաբաթ առաջ Չավեսը իր համաքաղաքացիներին կոչ էր արել չլողանալ «ջակուզիում»` հայտարարելով, որ ինքն անձամբ ցնցուղ է ընդունում միայն երեք րոպե` խուսափելու ջրի ավելորդ հոսքից: Այս մասին տեղեկացանք ՌԲԿ-ից: