19/01/2010 17:41
Անպտղություն. կանայք 16.5, տղամարդիկ` 4-5, զուգակցված` 35-40 %
ԱՆ գլխավոր մանկաբարձ, գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ հադիպմանն ասաց, որ անտպղությունը խնդիր է ոչ միյան մեր հանրապետության, այլև ողջ աշխարհի համար:
Անպտղությունը տղամարդու բեղմնավորելու կամ կնոջ բեղմնավորվելու անկարողությունն է, առաջնային անպտղությունն այն է, երբ կինն ընդհանրապես չի հղիանում, իսկ եկրորդայինը` պայմանների, հիվնադության հետևանքով հղիանալու անկարողությունն է:
«Անպտուղ ամուսնություն նախկինում հաշվվում էր, եթե առանց պաշտպանական որևէ միջոցի, 2 տարվա ընթացքում կնոջ մոտ հղիություն չէր նկատվում: Այժմ մեկ տարին է համարվում: 15-20 տարի առաջ անպտղության տոկոսը Հայաստանում հասնում էր 28-30-ի, 2008-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանանց մոտ 16.5, տղամարդկանց մոտ` 4-5 տոկոսի է հասնում անպտղությունը»,- տեղեկացրեց Աբրահամյանը:
Սակայն, գինեկոլոգի խոսքերով, եթե անտպղության ցուցանիշը 10 տոկոսից ավելանում է, այն դառնում է պետության խնդիրը:
ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը նշեց, որ զուգակցված դեպքերում 35-40 տոկոսով անպտղություն է նկատվում, և ժխտվել է մոլորությունը, թե անպտղության դեպքում կինն է մեղավոր, քանի որ անպտուղ ամուսնության դեպքում շատ կարևոր է երկուսի զուգակցումը:
Այստեղ է, որ Ավագյանը կարևորեց նախքան ամուսնությունը զույգի` գինեկոլոգիական հետազոտություն անցնելը, նրանց համատեղելիության աստիճանը պարզելը:
Հավելենք, որ ԱՆ վերջին տվյալներով, զարգացման արատներով ծնվող երեխաների թիվը նվազել է, 1000 նորածնից մեկի մոտ է նկատվում արատ այն դեպքում, երբ այլ երկրներում թվի աճի միտում կա: