19/02/2010 20:21
Մեծ Բրիտանիան պատրաստվում է Արգենտինայի դեմ պատերազմի
Մեծ Բրիտանիան պատրաստության բարձր մակարդակի է բերել Ֆոլկլենդյան կղզիներում գտնվող իր նավատորմը` Արգենտինայի կողմից զինված հակամարտություն հրահրելու հնարավորության պատճառով: Այդ մասին գրում է «The Daily Telegraph»-ը:
Ըստ բրիտանական թերթի, Արգենտինան պահանջում է Մեծ Բրիտանիայի իշխանություններից դադարեցնել կղզիների մոտ նավթի «ապօրինի» արտահանումը:
Մեծ Բրիտանայի վարչապետ Գորդոն Բրաունը, իր հերթին, զգուշացրել է, որ Ատլանտյան օվկիանոսի հարավում տեղակայված բրիտանական զինվորականները հակահարված կտան արտաքին աշխարհի հետ Ֆոլկլենդյան կղզիների կապը խոչընդոտելու ցանկացած փորձի:
Նշենք, որ երկու երկրների միջև հակամարտության ապասառեցմանը հանգեցրել են տեղեկություններն այն մասին, որ միանգամից մի քանի բրիտանական կազմակերպություններ մոտակա ժամանակներում նպատակադրված են աշխատանքներ սկսել նավթի պաշարների հայթայթման ուղղությամբ այս կղզիների մոտ, որոնք արգենտինացիներն իրենցն են համարում:
Հայտնի է, որ Արգենտինայի ափից 400 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ֆոլյլենդյան կղզիները ներկայումս Մեծ Բրիտանիայի «անդրծովյան տիրույթներ» են: Չնայած, որ կղզիների վրա են գտնվում բրիտանական ռազմակայանները, Արգենտինան շարունակում է պնդել կղզիների տարածքային պատկանելությունը` «Մալդիվյան կղզիներ» անվան տակ: