20/02/2010 11:03
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը մեկնում է Իրան
Ադրբեջանի Միլի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Օկտայ Ասադովի գլխավորած պատվիրակությունն այսօր եռօրյա պաշտոնական այցով մեկնում է Իրան: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ասադովը կհանդիպի Իրանի իսլամական խորհրդի ժողովի (խորհրդարան) նախագահ Ալի Լարիջանիի հետ, նրան կընդունեն երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ԱԳՆ ղեկավար Մանուչեր Մոթաքին:
«Նախատեսված հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկու երկրների հարաբերությունների խորացմանը, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում կապերի զարգացմանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդման մեջ:
Ադրբեջանական պատվիրակությունն այցի ընթացքում կլինի նաև Իրանի Արևելյան Ադրբեջան շրջանի կենտրոն Թավրիզ քաղաքում, հանդիպումներ կունենա շրջանի ղեկավարության և դրա հոգևոր առաջնորդի հետ: