05/03/2010 19:00
Լյուդմիլա Հարությունյանը շնորհավորեց կոնգրեսականներին
«Շնորհավորում եմ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովին` առ այն, որ նրանք կարողացան քայլել քաղաքակրթության նորմերին համահունչ, առ այն, որ նրանք կարողացան իրենց վերահաստատել` որպես մարդու իրավունքների ջատագով ու պաշտպան, և առ այն, որ կարողացան չընդգրկվել և տուրք չտալ պրակտիկ քաղաքականության հրամայականներին, այլ վեր կանգնեցին դրանից` հասնելով մինչև մարդու իրավունքների և մարդկության դեմ կատարված հանցագործությունների մեղադրման մակարդակին հասան»,- հայտարարեց «Տարածաշրջանային ինտեգրացիա և կոնֆլիկտների լուծում» կենտրոնի տնօրեն Լյուդմիլա Հարությունյանը:
Լ. Հարությունյանը նշեց, որ «մեզ շնորհավորելու առիթ չունի, որովհետև չի կարծում, թե հայերը սա անում են սեփական շահերից ելնելով»:
«Ես համոզված եմ, որ այս պայքարը, որ մղում են հայերը, համամարդկային պայքար է, պայքար է նրա համար, որ աշխարհում որևէ տեղ տեղի չունենա եղեռն, որ մարդկությունը դադարի այդ գործիքն օգտագործելուց, որ մարդկությունը լուծի իր խնդիրները քաղաքական միջոցներով, այլ ոչ թե բռնությամբ»,- ընդգծեց Լ. Հարությունյանը: