20/03/2010 16:08
«Թուրք հասարակությունը պատրաստ չէ Ցեղասպանությունը ընդունել»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը անդրադաձավ Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թաիբ Էրդողանի` հայ միգրանտներին Թուրքիայից վտարելու մասին հայտարարությանը և նշեց, որ դա առաջին դեպքը չէ:
Լ. Սարգսյանը կարծիք հայտնեց, որ այսօր թուրք հասարակությունը պատրաստ չէ Ցեղասպանությունը ընդունելուն:
«Քանի դեռ այդ հասարակությունը պատարստ չէ այդ փաստը ընդունել, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը վտանգում է և' Հայաստանի գոյությունը, և' այնտեղի հայերի գոյությունը»,- ընդգծեց ՍԴՀԿ ատենապետը:
Բանախոսը նաև նշեց, որ բաց սահմանները երկրի համար անհրաժեշտ են, բայց դրա համար «պարտադիր չէր անպայման այդ կարգի փաստաթուղթ ստորագրել» և, ըստ նրա, սահմանը կարելի էր բացել «բանակցությունների արդյունքում»:
«Թուրքիան` առանց որևէ նախապայմանի կամ պայմանի, սահմանը փակել էր, թող բարի լիներ բացել»,- նշեց Լ. Սարգսյանը:
ԱԺ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն իր հերթին հարցրեց, թե «Թուրքիան բարի չէ, ո՞նց եք ստիպում, որ բարիանա»:
«Ամբողջ կազմակերպման ընդհանուր կոնցեպցիան գտնվում է գերտերությունների ձեռքին»,- ընդգծեց Վարդան Այվազյանը: