29/03/2010 14:42
Հայազգի զոհերի վերաբերյալ տեղեկատվությունը սխալ է եղել
Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են. «Հարգելի գործընկերներ, Ռուսաստանի դատախազությունը սխալմամբ հրապարակել է 2004 թվականի փետրվարի 6-ին մետրոյի պայթյունի հետևանքով զոհվածների ցուցակը, ինչի արդյունքում ձեզ սխալ տեղեկատվություն է տրվել: Հայցում ենք ձեր ներողամտությունը»:
Նշենք, որ որպես այսօրվա պայթյունի հետևանքով մահացածներ ցուցակում նշված էին հայազգի 1973 թվականին ծնված Հասմիկ Մելքումյանը և 1982 թվականին ծնված Լևոն Խաչատրյանը:
Որևէ նոր տվյալ ՀՀ ԱԳՆ-ն չի հաղորդում: