06/04/2010 20:05
Սուեր Բելասենի. «Ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»
Քիչ առաջ ՀԱԿ հանրահավաքում ելույթ ունեցավ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ տիկին Սուեր Բելասենին:
Իր ելույթում նա կոչ արեց ՀՀ իշխանություններին ազատ արձակել բոլոր «քաղբանատարկյալներին»: Նա նշեց, որ ֆորումի բոլոր անդամները միանում են հանրահավաքին և հանրահավաքի մասնակիցների հետ միասին պայքարում են Հայաստանում մարդու իրավունքների և ազատության համար:
Ֆորումի մասնակից Իրանից եկած իրավապաշտպան և Խաղաղության 2003 թվականի Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադին նշեց, որ ինքն անձամբ եղել է քաղբանտարկյալ և պատկերացնում է, թե ինչ բան է քաղբանատարկյալ լինելը, ուստի պահանջում է անհապաղ ազատել նրանց:
Ֆորումի մասնակիցների ելույթները ուղեկցվում են «Ազատություն», «Ազատություն քաղբանտարկյալներին» կոչերով` ֆրանսերեն և այլ լեզուներով: