23/04/2010 11:21
Արա Հակոբյանը նշանակվել է Շրի Լանկայում ՀՀ դեսպան
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ին հրամանագիր է ստորագրել Աշոտ Քոչարյանին Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի շառայության բաժինը:
Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Հակոբյանը, համատեղության կարգով, նշանակվել է Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Նյու Դելի):