05/05/2010 19:51
«Արարատից Սիոն» ֆիլմը` ուղերձ համայն մարդկությանը
«Ֆիլմը յուրօրինակ ուղերձ է համայն մարդկությանը. աշխարհի բոլոր ազգերը պետք է իմանան, որ Քրիստոնեությունը հայերի համար ոչ թե կրոն ու հավատք է եղել, այլ գոյության հարց»,- ընդգծեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «Արարատից Սիոն» ֆիլմի հայաստանյան պրեմիերային նվիրված ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ «Արարատից Սիոն» ֆիլմի պրեմիերան տեղի է ունենալու այսօր` «Մոսկվա» կինոթատրոնում: Այն ստեղծվել է «Վեմ մեդիա արվեստներ» կենտրոնի կողմից: Ֆիլմի հովանավորներն են «ՎիվաՍել-ՄՏՍ» և «Flagship Ventures» ընկերությունները: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը» նաև ֆիլմի հայաստանյան ցուցադրության հովանավորն է:
Ռ. Յիրիկյանի խոսքերով, ֆիլմը ուղերձ է մարդկությանը, որ չնայած հայերի հանդեպ իրականացված ցեղասպանություններին ու ճնշումներին` հրաժարվելու Քրիստոնեությունից, «մենք ամեն ինչ արել ենք` գոյատևելու իբր ազգ և իբր ժողովուրդ»:
«Մենք այսօր համարվում ենք մեր նախնիների շարունակությունը, և մեր ուսերին մեծ պատասխանատվություն ունենք` շարունակել գոյատևել ու անբաժանելի մնալ մեր հավատքից»,- հայտնեց Ռ. Յիրիկյանը: