07/09/2010 10:39
Բորդյուժան Բելառուսում կքննարկի երևանյան պայմանավորվածությունները
Այսօր Բելառուս է ժամանելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Այդ մասին հայտնում է Ինտերֆաքսը` հղելով Բելառուսի ԱԳՆ մամլո ծառայությունը:
Նախատեսվում է, որ այցի ընթացքում Ն.Բորդյուժան կհանդիպի Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավարության, ԱԳՆ և Պաշտպանության նախարարության ներկայացւցիչների հետ:
«Հանդիպման ժամանակ կողմերը կքնարկեն ՀԱՊԿ անդամ-երկրների արտաքին քաղաքական արձագանքման համակարգման մակարդակի բարձրացման հարցերը, 2010 թվականի օգոստոսի 20-22-ը Երևանում կայացած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը, ինչպես նաև` Կազմակերպության գործունեության ֆինանսական և կազմակրեպչական բաղադրյալը»,- ըստ աղբյուրի` ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: