27/09/2010 14:08
ՀՀ Ազգային Անվտանգության խորհուրդն արդեն կայքէջ ունի` www.nsc.am
Այսօրվանից մեկնարկում է ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդի պաշտոնական կայքէջի աշխատանքը:
«Այսուհետ մեր զանգվածային լրատվության միջոցները, մեր հանրությունը կարող է մեր կայքէջից տեղեկություններ ստանալ Ազգային անվտանգության խորհրդի, նրա աշխատակազմի գործունեության մասին: Կարծում եմ, որ կայքէջի միջոցով մենք կկարողանանք մեր հանրությանն առավել օպերատիվ տեղեկություններ հաղորդել Խորհրդի և նրա աշխատակազմի գործունեության մասին»,- կայքէջի աշխատանքի մեկնարկման կապակցությամբ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Նշենք, որ եռալեզու կայքէջի ինտերնետային հասցեն է www.nsc.am: Այն ոչ միայն տեղեկություններ է հայտնում Ազգային անվտանգության խորհրդի և նրա աշխատակազմի գործունեության վերաբերյալ, այլ նաև հնարավորություն է ընձեռում ծանոթանալ նաև կայքում տեղադրված մի շարք փաստաթղթերի հետ: